Ալիևը խոսել է օկուպացված Արցախում շինարարական աշխատանքների մասին
Այսօր Ադրբեջանի կառավարությունը լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներ է իրականացնում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Արցախի տեփանակերտ քաղաքում անցկացվող քաղաքաշինության 3-րդ ազգային ֆորումի մասնակիցներին ուղղված ելույթում։
Ալիևը նշել է, որ աշխատանքների ընդհանուր պլանավորումն ավարտվել է։ Նա հավելել է նաև, որ օկուպացված Արցախում իրականացվող աշխատանքները Ադրբեջանի պետական ամենակարևոր գործերից են: