Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Ալ-Շարաան Պուտինից պահանջելու է Բաշար ալ-Ասադի արտահանձնումը
Մոսկվա կատարած այցի ընթացքում Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան մտադիր է պաշտոնապես պահանջել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի արտահանձնումը՝ սիրիացիների դեմ հանցագործությունների համար դատվելու համար։
Այս մասին հաղորդում են Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները:
«Ալ-Շարաան մտադիր է պատասխանատվություն պահանջել նախկին նախագահի կողմից սիրիացի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար», - նշել է աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։
Ըստ տեղեկությունների՝ Ալ-Շարաան պլանավորում է հանդիպում Ռուսաստանում սիրիական սփյուռքի ներկայացուցիչների հետ, սակայն չի այցելի Մոսկվայում Սիրիայի դեսպանատուն։
Հարկ է նշել, որ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը Ռուսաստանում ապաստան են ստացել 2024 թվականի դեկտեմբերին՝ Սիրիայում զինված հեղաշրջումից հետո: