ՔԿ-ի դռները փակել են փաստաբանների դիմաց. վերջին 20 տարում աննախադեպ իրավիճակ է. փաստաբան
Քննչական կոմիտեն փակել է դռները փաստաբանների դիմաց, որոնք այստեղ են շտապել քահանաների պաշտպանության գործում ներգրավվելու համար։
Լչագրողների հետ զրույցում, փաստաբան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ սա, վերջին 20 տարում, աննախադեպ իրավիճակ է:
«Նման բան չի եղել, երբ մենք նույնիսկ ընդհանուր բաժին չենք կարողանում մուտք գործել ու ներգրավելու վերաբերյալ դիմում ներկայացնել»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ քննչական խմբի ղեկավարը Նազելի Սարգսյանն է, նա էլ տեղյակ է, որ ՔԿ դիմաց գտնվող փաստաբանները ողջ կազմով պատրաստ են ներգրավել Մկրտիչ Սրբազանի ու անհրաժեշտության դեպում նաև այլ հոգևորականների շահերի պաշտպանության գործում ներգրավվելու համար։ Ֆարմանյանն ասաց՝ ունեն նման լիազորություն Մայր աթոռից։
«Տեղեկացանք, որ հոգևորականները հիմա վկայի կարգավիճակում են»,-ասաց Ֆարմանյանը՝ նշելով, որ իրենք չեն տեսել Տեր Փառենին։