Հրդեհ է բռնկվել բնակչի անասնագոմում. հայտնաբերել են 12 մայրացու խոզ ու մոտ 120 խոճկոր՝ սատկած
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ից 08:00-ի սահմաններում Նոր Հաճն խոշորացված համայնքի Գետամեջ բնակավայրում բնակիչները նկատում են, որ 1-ին փողոցի 20-րդ տան անասնագոմից կրակ և ծուխ է դուրս գալիս:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվում է, որ անասնագոմում, որտեղ եղել են մոտ 200-ից ավելի մայրացու խոզեր և խոճկորներ, կրակ է բռնկվել:
Բնակիչները ահազանգում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ու մինչ կժամաներ հրշեջ-փրկարարական ջոկատի խումբը, գյուղացիները՝ վարչական բնակավայրի ղեկավար Արեն Շահբազյանի գլխավորությամբ, պայքարել են կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջները մարել են այն, որից հետո անասնագոմում հայտնաբերվել է 12-ից ավելի մայրացու խոզ, մոտ 170-ից ավելի խոճկոր:
«Ուզում ենք խնդրանքով դիմել պատկան մարմիններին, որպեսզի ինչքան հնարավոր է՝ օգնության ձեռք մեկնեն»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։