Ռուսաստանն առաջարկում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրել Մոսկվայում
Ռուսաստանի առաջարկը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր տրամադրելու վերաբերյալ, ուժի մեջ է մնում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մեր առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր տրամադրելու վերաբերյալ, ուժի մեջ է մնում», - ասել է Գալուզինը Հայաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավելել է, որ ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ «Ակնհայտ է, որ մեր ծրագրերը գործնականում իրականացնելու համար դեռ շատ անելիքներ կան։ Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները», - նշել է Գալուզինը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մեծ և արդյունավետ դեր է խաղացել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացում: