Համասը Իսրայելին հանձնել է ևս չորս մահացած պատանդների մարմինները
Պաղեստինյան «Համաս» շարժումը Կարմիր խաչին է հանձնել ևս չորս պատանդների մարմիններ։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։
«Կարմիր խաչի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ մահացած պատանդների մարմիններով չորս դագաղ է հանձնվել նրանց և ուղարկվել է Իսրայելի պաշտպանության բանակին և Գազայի հատվածում գտնվող ուժերին», - ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ հոկտեմբերի 13-ին Գազայի հատվածում գտնվող իսրայելական ուժերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ստացել են պատանդների մարմնի մնացորդներով չորս դագաղ։