Պակիստանի և Աֆղանստանի սահմանին նոր բախումներ են սկսվել
Պակիստանի բանակը հարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող դիրքերին՝ ի պատասխան Խայբեր-Պախտունխվա հյուսիսարևմտյան նահանգի անցակետերի վրա հարձակման։
Նշվում է, որ այս մասին հաղորդել է պետական PTV հեռուստաալիքը՝ հղում անելով Պակիստանի զինված ուժերին։
Պակիստանի զինվորականների տվյալներով՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան «Թալիբան» շարժման ուժերը և «Ֆիտնա ալ-Խավարիջ» շարժման զինյալները կրակ են բացել Պակիստանի սահմանային դիրքերի վրա։
Պակիստանի բանակի պատասխան գործողությունների արդյունքում ոչնչացվել է մեկ անցակետ և տանկային կրակակետ։ Բախումների ժամանակ, ըստ տեղեկությունների, սպանվել է նաև «Ֆիտնա ալ-Խավարիջ» շարժման բարձրաստիճան հրամանատար։