Էկվադորում առևտրի կենտրոնի մոտ տեղի է ունեցել պայթյուն. կան զոհեր և վիրավորներ
Էկվադորի Գուայակիլ քաղաքի «Մոլ դել Սոլ» առևտրի կենտրոնի առջև հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, վիրավորվել են մի քանիսը։ Պայթյունը վնասել է առևտրի կենտրոնի ճակատային մասը, կայանված մեքենաները և մոտակա շենքերը, այդ թվում՝ «Նոբիս Գրուպ» ընկերության գրասենյակները, որը կապված է Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի ընտանիքի հետ։
Դեպքի վայր են ժամանել ռումբերի վնասազերծման մասնագետները և ոստիկանությունը:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել մեքենաներից մեկի տակ տեղադրված պայթուցիկ սարքից, սակայն իրավապահ մարմինները դեռևս չեն կարող հաստատել դա։