Չինաստանում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Չինաստանի արևելյան Շանդոնգ նահանգում էլեկտրական սքութերներով երթևեկող մարդկանց խմբի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով ութ մարդ է զոհվել։
Չինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տեղական ոստիկանությունը հայտնել է, որ ևս չորս մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է։ Վիրավորները գտնվում են կայուն վիճակում։
Մեքենայի վարորդը 37-ամյա տղամարդ էր։ Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ վթարի պատճառը ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելն է եղել։ Շարունակվում է հետաքննությունը։