Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ Մանուկյան
Հասարակություն

Բելգիայի թագուհին ԵՊՀ է այցելել

Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում նա հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև Սոցիոլոգիայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Աշխարհագրության և երկրաբանության, Տնտեսագիտության և կառավարման, Կենսաբանության ֆակուլտետների ուսանողների հետ։ Քննարկմանը նրանք ներկայացրել են իրենց գաղափարներն ու մոտեցումները՝ կապված կայուն զարգացման նպատակների իրականացման հնարավորությունների հետ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և կարևորել նրա այցը Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Երևանի պետական ​​համալսարան: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Բելգիայի թագուհին՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակների ջատագով, կարևոր դեր է խաղում համաշխարհային օրակարգում՝ խթանելով կրթության, սոցիալական համերաշխության և կայուն զարգացման արժեքները:

«Կայուն զարգացման արժեքները լիովին համապատասխանում են Հայաստանի ազգային առաջնահերթություններին, մասնավորապես՝ կրթության և երիտասարդության հզորացման ոլորտներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը հանձնառու է կայուն զարգացման նպատակների իրականացմանը, որոնք արտացոլված են ԿԳՄՍՆ ռազմավարական քաղաքականության փաստաթղթերում և ոլորտային ծրագրերում:

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ Բելգիայի թագուհու այցը կամրապնդի երկկողմ համագործակցությունը և կբացի նոր հնարավորություններ կայուն զարգացման նպատակների իրականացման համար:

«Մեր ջանքերը հատկապես կենտրոնացած են ներառական և որակյալ կրթության ապահովման, նորարարության և հետազոտությունների խթանման, մշակութային բազմազանության խթանման և երիտասարդության մասնակցության խրախուսման վրա, որոնք բոլորն էլ կայուն զարգացման կարևոր բաղադրիչներ են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Բելգիայի թագուհին իր ելույթում շեշտել է՝ կրթությունը յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է:

«Կրթությունը նպաստում է անհատականության զարգացմանը՝ դառնալով միլիարդավոր մարդկանց ավելի լավ ապագայի բանալին։ Կրթությունն աղքատության և մարգինալացման դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքներից է. Միավորված ազգերի կազմակերպությունը կրթությունը հռչակել է կայուն զարգացման գերակա նպատակներից մեկը, որը պետք է իրականացվի մինչև 2030 թվականը»,- նշել է Բելգիայի թագուհին և հավելել, որ կրթված երիտասարդություն ունենալը հսկայական ներուժ է: