Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը
Հասարակություն

ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի դեմ քրեական գործ է հարուցվել ծառայողական պարտականությունները չկատարելու մեղադրանքով

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քրեական գործ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Վազգենի Առաքելյանի դեմ: Նրան մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով՝ ծառայողական պարտականություններ չկատարելու համար, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Մեղադրանքի էությունը

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արայիկ Առաքելյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ և զբաղեցնելով ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի պաշտոնը, կոչումով՝ ոստիկանության գնդապետ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կանոնադրությամբ նա պարտավոր էր իրականացնել կենտրոնի գործունեության նկատմամբ անմիջական հսկողություն:

Ժամանակացույց

2025 թվականի հունիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Դ. Հարությունյանը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հունիսի 20-ին գործը մակագրվել է և ՀԿԴ/0141/01/25 համարը ստացել: Հունիսի 23-ին գործը հանձնվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին, որը նույն օրը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:

Հուլիսի 3-ին անցկացվել են նախնական դատալսումները, որտեղ քննարկվել են ինքնաբացարկի, խափանման միջոցի, ապացույցների հետազոտման և այլ դատավարական հարցեր:

Խափանման միջոցը

Արայիկ Առաքելյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է բացակայելու արգելք, որը դատարանը նախնական դատալսումների ժամանակ որոշել է անփոփոխ թողնել: Բացի այդ, նրա նկատմամբ կիրառվել է նաև պաշտոնավարման կասեցումը:

Դատավարության մասնակիցները

Մեղադրյալի շահերը ներկայացնում են պաշտպան Հրանտ Դադոյանը և Ռոման Թովմասյանը: Հանրային մեղադրանքը ներկայացնում է դատախազ Դ. Հարությունյանը: Գործը քննում է դատավոր Վարդգես Սարգսյանը:

Դատավարության ընթացքը

Հուլիսի 3-ին սկսված հիմնական դատալսումները շարունակվել են սեպտեմբերի 4-ին, հոկտեմբերի 2-ին, իսկ հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին՝ ժամը 16:30-ին: Բոլոր դատական նիստերը անցկացվում են դռնբաց ռեժիմում ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9), – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. Մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։