Ես կհրաժարվեի Նոբելյան մրցանակից․ Լուկաշենկո
Մինսկում կայացած հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կհրաժարվեր Նոբելյան խաղաղության մրցանակից, եթե այն շնորհվեր իրեն, և խորհուրդ է տվել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին չանհանգստանալ այս տարի այն չստանալու համար։
Նրա խոսքով, աշխարհում ապրող մարդիկ պետք է գնահատեն, թե ինչ են անում ԱՄՆ-ն և նրա նախագահը միջազգային ասպարեզում. «Միջազգային հանրության և մարդկանց գնահատականը շատ ավելի կարևոր է, քան քաղաքականացված Նոբելյան կոմիտենի»։
Ինտերֆաքսի հաղորդմամբ, Լուկաշենկոն նաև վստահություն է հայտնել, որ Թրամփը կշարունակի աշխատել խաղաղության օգտին։