Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեկ օր Իսրայելը Գազայում սպանել է պաղեստինցիների
Շարմ էլ Շեյխի խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց Գազայի հատվածում Իսրայելի կողմից արձակված կրակոցներից սպանվել է երեք պաղեստինցի։
Times of Israel-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Շեջիայա շրջանում։
Հաղորդագրության համաձայն՝ զոհվածները մոտեցել են ռազմական տեղակայմանը։
Սկզբում զինվորները նախազգուշական կրակոցներ են արձակել, և երբ պաղեստինցիները շարունակել են մոտենալ, նրանք սպանվել են։