Ղարաբաղը 21-րդ դարի կայուն զարգացման տարածք է. Իլհամ Ալիև
Ղարաբաղն այսօր ոչ միայն մեր ազգային հպարտության խորհրդանիշ է, այլև ի հայտ է գալիս որպես 21-րդ դարի կայուն զարգացման տարածք։
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Ղարաբաղի վերականգնում, վերակառուցում և զարգացում» 5-րդ ադրբեջանական միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Ղարաբաղի զարգացման համար և բաց է միջազգային համագործակցության համար:
Հավելենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում մի շարք ներդրումային ծրագրերին մասնակցում են եվրոպական, արաբական և այլ երկրներ: