Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
