Թրամփն ու Զելենսկին Սպիտակ տանը կհանդիպեն հոկտեմբերի 17-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Սպիտակ տանը հոկտեմբերի 17-ին ընդունելու իր մտադրությունը։
Նա այդ մասին հայտարարել է Շարմ էլ Շեյխից Վաշինգտոն մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Հոկտեմբերի 17-ին Զելենսկուն ընդունելու մտադրության մասին հարցին Թրամփը դրականորեն է պատասխանել. «Կարծում եմ՝ այո»։ Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինային ամերիկյան «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու հնարավորությունը։