Էրդողանը կարող է օգնել վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգնել լուծել ուկրաինական ճգնաժամը։ Նա այս դիրքորոշումը ներկայացրել է Շարմ էլ Շեյխից Վաշինգտոն մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Հարցին, թե արդյոք Թուրքիայի առաջնորդը կարող է օգնել լուծել ճգնաժամը, Թրամփը շեշտել է, որ «Էրդողանը կարող է»։ «Նրան հարգում են Ռուսաստանում, ես չեմ կարող խոսել Ուկրաինայի մասին։ Բայց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարգում է նրան, և նա իմ ընկերն է», - նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում տեղի ունեցավ խաղաղության գագաթնաժողով, որը հրավիրվեց Գազայի հատվածում հրադադարի և այնտեղ պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսին, Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեցին Գազայի հատվածում հրադադարի վերջնական համաձայնագիր։