Հայաստանից արտագաղթած արցախցիների թիվն անցնում է 20 000-ից. Նժդեհ Իսկանդարյան
«Տվյալ անձը պարզաբանո՞ւմ է՝ ինչպես պայքարեինք։ Երևի իրենց տաքուկ գրասենյակներում իրենք պայքարի տարբեր ուղիներ ունեiն։ Թող ասեն՝ ինչպես պայքարեինք», - ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայարարությանը, որ «արցախցիները թող մնային Արցախում, պայքարեին»։
Նա նշեց, որ արցախցիներն ամեն օր ապրում են այն հույսով, որ մի օր լինելու է հավաքական վերադարձ հայրենի հող։
«Իսկ որպեսզի Արցախի հարցը լինի օրակարգում, պետք է արցախցիներին պահել Հայաստանում։ Եթե Հայաստանում կարողանանք ունենալ 100-120 արցախցիներ, միանաշանակ միջազգային հարթակներում առաջ է գալու Արցախ վերադարձի հարցը։ Այսօրվա իշխանությունները հարատև չեն, կգան պետականամետ ուժեր, օրակարգում կունենանք հավաքական վերադարձի հարցը»,- ասաց Ն. Իսկանդարյանը։
Հարցին՝ քանի՞ արցախցի է արտագաղթել Հայաստանից, նա նշեց որ վերջին տվյալներով 20 հազարի շեմն անցնում է։
«Կառավարություն անում է այն, որ Հայաստանում արցախցիներ չլինեն։ Քողարկված ծրագրեր են անում, որոնք չեն նպաստելու, որ արցախցին ապրի Հայաստանում»,- ասաց Արցախի պետնախարարը։