Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կազմել է 382.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.25 դրամ (աճել է 0.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.73 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 436-443 դրամով, վաճառվում է 446–451.5 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.60-4.70 դրամով, վաճառվում է 4.78-4.93 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385 դրամով:
Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 447.5-448 դրամով:
Ռուբլին գնվում է 4.65 դրամով, վաճառվում է 4.73-4.75 դրամով: