Գնացքների բախում Սլովակիայում. կա մոտ 100 վիրավոր
Սլովակիայի արևելքում գնացքների բախման հետևանքով մոտ 100 մարդ վիրավորվել է։
Այս մասին հայտնել են սլովակյան լրատվամիջոցները՝ հղում անելով Ներքին գործերի նախարար Մատուշ Շուտայ-Էշտոկին։
Երկու մարդ գտնվում է ծանր վիճակում։
Նրա խոսքով՝ վթարի նախնական պատճառը գնացքներից մեկի մեքենավարի անուշադրությունն է։