Ուժգին պայթյուն Բեռլինի բնակելի շենքերից մեկում. կան տասնյակ վիրավորներ
Բեռլինի Նոյկյոլն շրջանի բնակելի համալիրում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Միջադեպը տեղի է ունեցել վեցհարկանի շենքի առաջին հարկի բնակարանում, որից հետո հրդեհ է բռնկվել։
Ոստիկանության տվյալներով՝ ուժեղ ծխի պատճառով 45 բնակիչ վնասվածքներ և շնչառական խնդիրներ է ստացել։ Տասներեք մարդ հոսպիտալացվել է։
Այն բնակարանի տերը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գլխի վնասվածք է ստացել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի պատճառը պարզվում է, և հետաքննությունը շարունակվում է։