ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել յոթ պատանդի
Գազայի հատվածում գտնվող իսրայելցի պատանդների առաջին խմբին
ՀԱՄԱՍ-ը խաղաղության համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել: Այդ մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները։
Յոթ մարդ հանձնվել է Կարմիր խաչին: Նրանք հանդիպել են իսրայելցի զինվորականների հետ և ավելի ուշ կտեղափոխվեն Իսրայելի հարավում գտնվող Ռեյմ կիբուցիի նախնական ընդունման կենտրոն:
Պատանդների հանձնումը տեղի է ունենում Գազա քաղաքում։ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հայտարարել է, որ հավատարիմ է ձեռք բերված համաձայնագրին և դրանում նշված ժամկետներին՝ պայմանով, որ Իսրայելը նույնպես պահպանի դրանք։
Իսրայելն իր հերթին պատրաստվում է ազատ արձակել 1966 պաղեստինցու։