Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը
Երկուշաբթի օրը Մոսկվայի հարավ-արևելքում տեղացել է առաջին ձյունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մայրաքաղաքում ջերմաստիճանը ներկայումս 4 աստիճան է։
Ձյունը տեղացել է Սուրբ Աստվածածնի բարեխոսության ուղղափառ տոնի նախօրեին, որը նշվում է հոկտեմբերի 14-ին։