Արցախցի էս պստոն մահացավ համայնքային կառավարման բարդակի ու անտերության հետևանքով. Արամ Գևորգյան
Արցախցի էս պստոն մահացավ համայնքային կառավարման բարդակի ու անտերության հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արամ Գևորգյանը:
«Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում դժբախտ դեպք է տեղի ունեցել․ 100 տարվա մանկական երկաթյա կոնստրուկցիայով սղարանը, որը ոչ մի ձև ամրացված չէր եղել, ընկել էր 6-ամյա երեխայի գլխին։ 6 օր շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկի կյանքի համար, բայց ավաղ, ապարդյուն...
Լույսերի մեջ մնաս, պստո ջան...»: