«Եթե ոչ՝ վատ կլինի նրա համար». Թրամփը զգուշացրել է Պուտինին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «Տոմահավկ» հրթիռներ ուղարկել Ուկրաինա, եթե Ռուսաստանի հետ պատերազմը չկարգավորվի։
«Ես կարող եմ խոսել Պուտինի) հետ։ Ես կարող եմ ասել. եթե այս պատերազմը չկարգավորվի, ես Ուկրաինային կուղարկեմ «Տոմահավկ»։ Ես կարող եմ դա ասել», - ասել է Թրամփը՝ պատասխանելով Պուտինի հետ բանակցությունների հնարավորության մասին հարցին։
Նա «Տոմահավկը» անվանել է հարձակողական զենք և ագրեսիայի նոր քայլ։
«Եվ անկեղծ ասած, Ռուսաստանին դա պետք չէ։ Բայց եթե հակամարտությունը չկարգավորվի, մենք կարող ենք դա անել», - հավելել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև նշել է, որ նախագահ Պուտինը հիանալի մարդ կլինի, եթե լուծի այս հակամարտությունը և նա հույս հայտնեց, որ դա տեղի կունենա։
«Իսկ եթե ոչ, ապա դա վատ կլինի նրա համար», - զգուշացրել է Թրամփը։