Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը։ Ցուցակը հրապարակվել է Ելիսեյան պալատի կայքում։
Ռոլան Լեկյուրը վերանշանակվել է ֆինանսների նախարարի պաշտոնում, Ժան-Նոել Բարոն կմնա արտաքին գործերի նախարար, աշխատանքի և առողջապահության նախկին նախարար Կատրին Վոտրենը կլինի զինված ուժերի նախարարը, իսկ Փարիզի ոստիկանության պետ Լորան Նունյեսը կղեկավարի Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը։
Տնտեսության, ֆինանսների, արդյունաբերական և թվային ոլորտի նախարար Ռոլան Լեկյուրը և արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը կշարունակեն մնալ իրենց պաշտոններում։
Պաշտպանության նախկին նախարար Սեբաստիան Լեկորնուն վերանշանակվել էր վարչապետի պաշտոնում հրաժարականից կարճ ժամանակ անց։