Սուդանում ապստամբների հրետակոծության հետևանքով զոհվել է 17 երեխա
Սուդանի Էլ Ֆաշեր քաղաքի ապստամբների կողմից հրետակոծության հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թվում առնվազն 17 երեխա կար։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:
«UNICEF-ի կողմից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ Հյուսիսային Դարֆուրի Էլ Ֆաշեր քաղաքում գտնվող Դար ալ-Արքամի տեղահանման կենտրոնի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 17 երեխա՝ ինը աղջիկ և ութ տղա, այդ թվում՝ յոթ օրական երեխա։ Եվս 21 երեխա վիրավորվել է», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։