Իսրայելը գիշերը օդային հարվածներ է հասցրել Դամասկոսին
Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Դամասկոսի մոտակայքում գտնվող ցամաքային թիրախներին։
Այս մասին հաղորդել է Sham TV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածները թիրախավորել են քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Մասակեն ալ-Սաբուրա թաղամասի մոտ գտնվող ռազմական դիրքերը։
Հարձակման հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։