Գազայի հատվածում պատերազմն ավարտված է. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իսրայելի և Համասի միջև հրադադարի համաձայնագիրը կպահպանվի, և Գազայի հատվածում պատերազմն ավարտված է։
Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է լրագրողներին՝ Իսրայել մեկնելուց առաջ.
«Կարծում եմ, որ համաձայնագիրը կպահպանվի», - ասել է նա։ Նա հավելել է, որ այս վստահության համար կան բազմաթիվ պատճառներ, այդ թվում՝ մարդկանց հոգնածությունը հակամարտությունից։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը կցանկանար ապագայում այցելել Գազայի հատված։
«Ես կցանկանայի դա անել։ Ես կցանկանայի գոնե ոտք դնել այնտեղ», - ասել է Թրամփը։