Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվել
Հասարակություն

Հանցագործություններն  աճելու են,  հանցավորությունն ավելի ու ավելի  կազմակերպված  որակներ  է ստանալու. Հովհաննես Քոչարյան

Հովհաննես Քոչարյանը գրել է,

Իրավապահ համակարգը և նրան «հետապնդող» հանցավորությունը
Հայաստանում հանցագործությունների կանխարգելման անհրաժեշտության մասին  խոսելը դարձել է «աղանդավորական  քարոզի» պես մի բան։ Ըստ  թերահավատ-ների՝ «ո՞նց կանխի խեղճ ոստիկանությունը», «ո՞ր մեկը կանխի, հո չե՞ն զանգում իրանց ասում ստեղ մարդ ենք սպանելու, դանգելու կամ բռնաբարելու, որ ոստիկանություն էլ չկանխեց»։ Նման տխմար մտքերը, սակայն, համոզչական  մեծ  ներուժ ունեն, որովհետև առաջին հայացքից տրամաբանական են թվում։ Կանխարգելման  թեմայով հրապարա-կային դիսկուրսը միշտ ուղեկցվում է դեմագոգիայով, որովհետև իրավապահ համա-կարգը  մնացել է իննսունականների  իրավական կուլտուրայի մակարդակին։  Որքան էլ  հանցավորությունն  ունի  զարգացման  օրինաչափություններ, որքան էլ հանցավոր վարքագծի զարգացումը կոնկրետ հանցատեսակներով կրկնվող հատկանիշներ ունի,  հանցավորությանը նույնքան բնորոշ է անկանխատեսելիությունն ու տարերայնու-թյունը, այդ թվում՝ իր կոնկրետ  դրսևորումներում։  Ոչ  մի  երկրի  ոստիկանություն  չի կարող հարյուր տոկոսով տեղյալ լինել, թե ով, որտեղ և ինչ հանցագործություն պիտի կատարի, որ գնա ու հանցագործին ձերբակալի։ Սա հասկանալի է ու տրամաբանական։  Պրոբլեմն  այլ տեղ է.   հանցագործությունների  քողարկվածության պայմաններում անգամ, օրը ցերեկով  բացահայտ  կատարվող ծանր հանցագործությունների գերակշիռ  մեծամասնությունը  կարելի է   կանխատեսել,  կանխել կամ  արագ բացահայտել,  եթե  պետության  ներսում  կա  քրեական ոստիկանություն։

Ոստիկանական մյուս ստորաբաժանումներց սա տարբերվելու է  ընդամենը  մեկ  բանով՝  իր անլուր ապարատով, այսինքն գաղտնի հետախուզական ստորաբաժանումներով  և գաղտնի գործակալական ցանցով։  Հայաստանի  պարագայում  առաջինը  վախենում  են  ստեղծել,  որովհետև  ոչ մեկը   չգիտի  դա ինչ է,  երկրորդն էլ, որպես ինստիտուտ, այնպես  է ջախջախվել ու վարկաբեկվել,  որ  սրա  մասին խոսելը  վաղուց  «գերատեսչական տաբու է» դարձել։  

Ուրիշի   կյանքի   դեմ ուղղված ծանր հանցագործություններ կատարող անձանց հիմնական  մասը նախկինում չդատապարտված  կամ հանցավոր վարքով աչքի  չընկած անձինք են, որոնք, այո, կարող են սիտուացիոն հանցանքներ կատարել։ Այսպիսի դեպքերում ոստիկանական միջամտությամբ կանխում ապահովելը ֆանտաստիկայի ժանրից է։ Առաջին հայացքից անտեսանելի,  հանցանքն ու հետհանցավոր վարքագիծը մանրամասն քողարկած,  մարդկանց  աչքի առաջ հանդուգն, երբեմն էլ՝ դաժանությամբ հանցանք կատարած կամ նախապատրատած անձանց «ականջները», սակայն, պարբերաբար դրսևորվում են հասարակական կյանքի այլ ասպեկտներում։ Դրսևորվում  են միջանձնային հարաբերություններում,  քրեական  ու տնտեսական բախումներում, բախումների հետ կապ ունեցող անձանց հետ շփումներում  ու փոխադարձ ազդեցություններում, քրեական ենթամշակույթում,  անձային- հոգեբանական բացասական հատկանիշներում, քաղաքական ու տնտեսա-կան շրջանակներին  բոլոր ժամանակներում  մոտ գտնվելով, ընդհանուր անձնական ու տնտեսական շահախնդրություններով, հասարակության սոցիալական, այդ թվում՝ բարոյական  նորմերի  հետ պարբերաբար  բախման մեջ մտնելով, հոգեկան շեղում-ներով, թմրամիջոցների ապօրինին շրջանառության մեջ մտնելով, անհասկանալի ծագման ֆինանսական միջոցներ տիրապետելով,  մի  խոսքով՝ այնպիսի «որջ»-ում կամ հանցածին  միջավայրում գտնվելով, որտեղ  ձևավորվում են հանցավոր մտադրություն-ները,  արժեքային կողմնորոշումներն ու հաստատումները։  Ահա սա է այն միջավայրը, որը  պետք է դառնա  քրեական ոստիկանության կանխարգելման աշխատանքների  օբյեկտը։

 Սրանցից  եկող  հանցածին  «սիգնալներն» այսօր  տեսանելի  ու լսելի  չեն  լայն հասարակայնության համար, ինչը բնական է,  բայց ողբերգությունը  նրանում  է, որ  դրանք, որպես կանոն, աննկատ են նաև ոստիկանության «աչքերում»։

ՀՀ  ոստիկանությունը  դրանք  որսալու,  ստացված  տեղեկատվության   օգտակարությունն   արժևորելու  ու  արդյունավետ   օգտագործելու  համակարգված ու սահմանակարգված  գործիքներ  չունի, այսինքն՝  չկա գաղտնի  պրոֆեսիոնալ սողոսկում   քրեածին  միջավայր։   Այնպես չէ,  որ նախկինում եղել   է  ու հիմա չկա։  Չի  եղել  խորհրդային  տնտեսակարգի փլուզումից  ի վեր։


Հանցավորության կառուցվածքը Հայաստանում  շարունակվում է  փոխվել, բռնի ու  բռնի-շահադիտական հանցագործություններն  աճելու են,  հանցավորությունն ավելի ու ավելի  կազմակերպված  որակներ  է ստանալու։  Հեռախոսային  խոսակցությունների գաղտնի վերահսկման   ու  օպերատիվ-տեխնիկական  այլ   միջոցների՝  դատարանների ձեռամբ  փաստացի  անվերահսկելի ու  զանգվածային  կիրառումները շարունակելու են դեգրադացնել օպերատիվ ստորաբաժանումները՝   նրանց  ավելի ու  ավելի  պասիվ  և  աննախահարձակ  դարձնելով։  Իրավապահ մարմինների՝  հանցավորության  վիճակի  վերաբերյալ  տարեկան  զեկուցումները   մատուցվում են որպես հանցավորության վիճակի  նկատմամբ հուսալի վերահսկողության  ապացույց։   Հասարակությունը դրանց չի հավատում, բայց   քաղաքական  իշխանությունն ուրախանում է ու իր կցաճուկ իրավապահ համակարգի գոյությունն իմաստավորում՝ մեդալներ բաժանելով ու համակարգը «բրեժնևացնելով»։ Տարեկան   կտրվածքով  կոնկրետ  հանցատեսակների   նվազումն   իրավապահ համակարգի լավ աշխատանքի  արդյունքը  չէ, այնպես, ինչպես թվերի աճը՝ վատ աշխատանքի։  Համակարգն   աշխատում  է  այնպես, ինչպես կարողանում է, այնպես, ինչպես աշխատել է ու հանցավորության  դինամիկայի    վրա   «կոսմետիկ»  զսպումներից  զատ,  որոշիչ  ազդեցություն ներկայումս ունենալ  չի կարող։ Այդ աշխատանքը, մարդկանց  անվտանգության  զգացողությունը չի բարձրացնում ու չի գոհացնում։ Հասարակությանը  թվերով  կերակրելու  փոխարեն  անհրաժեշտ  է    իրականացնել    հակակրիմինալ   անվտանգային  նոր քաղաքականություն, որի պատասխանատուն պետք է հանդիսանա   ներքին  գործերի   նախարարությունը։  Նոր  ստեղծված մի կառույց,  որը գնալով ավելի ու ավելի է սերտաճում  ոստիկանության  հետ՝  դառնալով վերջինիս   «ռուչնոյ»  կառավարման  մոդերատորը։ Այս քաղաքականության ծնունդ  պետք է հանդիսանա նոր քրեական ոստիկանությունը՝  քաղաքականապես   չեզոք,  հանցավորության   նկատմամբ   թիրախային   հակազդման    ծրագրերով,   նորացված  օրենսդրությամբ, կրիմինալոգիական   հատուկ  պատրաստություն  անցած   գաղտնի  աշխատակիցներով,   «ավերակներից»   վերականգնվող   գործակալական ցանցով,    օպերատիվ-վերլուծական,  օպերատիվ-նախիմացային գերժամանակակից համակարգերի տեխնիկական իր զինանոցով։
Այս քաղաքականության բացակայությունը ևս 2-3 տարի շարունակվելու դեպքում, իննսունականներում մնացած «պինկերտոնյան» իրավապահ համակարգը պետու-թյանը կստիպի իրեն մեծարել ու երկրպագել բացառապես քաղաքական ու տնտեսական сыск-ի ցուցանիշներով։  Հայաստանի Հանրապետության  քաղաքացուց  բացի,  բոլորը կլինեն  գոհ և երջանիկ։