Տաթևում հրդեհ է բռնկվել, մինչ այս պահը հրշեջները մարում են կրակը
Տաթևում այսօր հրդեհվել է երկհարկանի սեփական տանը։ Տունը վարձով տրված էր հնդիկ ու պարսիկ բանվորներին։ Դրանցից մեկըփայտի վառարանը վառել է ու վառարանի դուռը թողել բաց։
Վառվող փայտը վառարանից ընկել է հատակին, տանից մնացել են միայն քարե պատերը։
Հրշեջ ծառայությանը ուշ է զանգահարվել, երբ կրակն արդեն հնարավոր չէր հանգցնել։
Մինչ այս պահը հրշեջները մարում են կրակը։ Ահազանգում են քաղաքացիները։