Եթե խաղաք իշխանության կանոններով բանտ եք գնալու, եթե չխաղաք՝ պարտվելու եք. Իրավապաշտպանը՝ ընդդիմադիրներին
Իրավապաշտպան, փաստաբան Վահան Հովհաննիսյանն ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ ներկայացնող ուժերին հռետորական հարց է ուղղում.
«Այն դեպքում, երբ իշխանությունը անթաքույց հայտարարում և անգամ ցուցադրում է, որ ընտրապայքարի մեջ է մտնելու «մարտ առանց կանոնների» սպորտաձևի տրամաբանությամբ, Դուք ինչպե՞ս են խաղալու կանոններով:
Ինչպե՞ս եք պատկերացնում կանոնների պահպանմամբ մտնել խաղի մեջ ու հաղթել, երբ հակառակորդը խաղում է առանց կանոնների:
Հեչ մտածել ե՞ք: Թե՞ կարծում եք,որ դեսպանատաներին դիմելով, ասուլիսներ տալով, ժողովրդին ուղղված՝ ծեծված ու մաշված լոզունգներով խաղի կանոններ եք թելադրելու իշխանությանը:
Եթե այդպես եք մտածում, ապա ի սկզբանե պարտված եք:
Բարդ է լինելու Ձեր վիճակը. Եթե խաղաք իշխանության կանոններով բանտ եք գնալու, եթե չխաղաք՝ պարտվելու եք: Հավաքվեք, նստեք ու լուրջ մտածեք, էս ժողովուրդը մեղք ա»։