44-օրյա պատերազմի որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ, բայց անազատության մեջ են նահատակված նվիրյալների ծնողները, ընտանիքի անդամները. Տիգրան Աբրահամյան
44-օրյա պատերազմից 5 տարի է անցել և որևէ քաղաքական պատասխանատու բանտում չէ, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, սակայն, անազատության մեջ են նույն այդ պատերազմում նահատակված նվիրյալների ծնողները, ընտանիքի անդամները, որոնց պայքարն այս տարիներին պատերազմի հանգամանքների բացահայտման և որդիների ճակատագրի հստակեցման ուղղությամբ է:
«Արսեն Ղուկասյանն, ով առողջական լրջագույն խնդիրներ ունի, բանտում է, իսկ դատախազությունը, որը կարող էր այդ չարաբաստիկ որոշումը փոխել` չարեց:
Գարիկ Գալեյանն ու Արա Ռոստոմյանը տնային կալանքի ռեժիմում եմ:
Սա է այս իշխանության դեմքն ու պատկերը»,- գրել է պատգամավորը։