ԱՄԷ-ն 1.8 միլիարդ դոլար է ծախսել Գազայի հատվածին տրված մարդասիրական օգնության համար
Գազայի հակամարտության երկու տարիների ընթացքում ԱՄԷ-ն 1.8 միլիարդ դոլար է ծախսել Գազային տրամադրվող մարդասիրական օգնության վրա։
Այս մասին Փարիզում եվրոպական և արաբական երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄԷ միջազգային համագործակցության պետական նախարար Ռիմ ալ-Հաշիմին։
Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն Գազայի հատված է ուղարկել ավելի քան 8000 բեռնատար, որոնք տեղափոխում են սնունդ, դեղորայք և անհրաժեշտ պարագաներ։ Էմիրաթական իշխանությունները նաև բուժում են տրամադրել 75,000 պաղեստինցիների:
Նախարարը ընդգծել է, որ ԱՄԷ-ն մտադիր է ընդլայնել մարդասիրական ծրագրերը պաղեստինյան անկլավում։ Մասնավորապես, ծրագրերը ներառում են լրացուցիչ ջրագծերի կառուցում, օգնության բաշխման կետերի թվի ավելացում և հացաբուլկեղենի և հանրային խոհանոցների ցանցի ընդլայնում, որոնք կկարողանան պաղեստինցիներին ամսական ապահովել մինչև 25,000 տոննա սնունդով։