Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կա 11 վիրավոր
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, 11-ը՝ վիրավորվել են:
Այս մասին հայտարարել է Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային խորհուրդը:
Աղետի հետևանքները տուժել են 8400 մարդ, որոնցից մոտ 8000-ը տեղավորվել են տարհանման կենտրոններում։
Հոկտեմբերի 10-ի առավոտյան Ֆիլիպիններում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ։ Նույն երեկոյան գրանցվել են 6.8 մագնիտուդով ցնցումներ։ Ֆիլիպինցի սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 700 հետցնցում։ Հարվածներ են կրել Դավաո Արևելյան, Արևելյան Սամար, Հարավային Լեյտե և Սուրիգաո դել Նորտե նահանգները, հայտարարվել է ցունամիի մասին նախազգուշացում։
Ավելի վաղ հաղորդվել էր աղետի հետևանքով հինգ մահվան մասին։