Եկել ենք Բուդապեշտ, որ խաղանք լավ ֆուտբոլ, հաստատ խնդիրներ կստեղծենք հակառակորդի համար. Բիչախչյան
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կհյուրընկալվի Հունգարիայի ընտրանուն։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
Կարող եմ ասել, որ թիմը գտնվում է շատ լավ վիճակում։ Եկել ենք Բուդապեշտ, որ խաղանք լավ ֆուտբոլ, անմնացորդ նվիրվենք ու հասնենք դրական արդյունքի։
Շատ լավ ենք ուսումնասիրել Հունգարիայի հավաքականին։ Ինչ վերաբերում է հակառակորդի բացակայող ֆուտբոլիստներին՝ կարող եմ ասել, որ ավելի շատ կենտրոնանալու ենք մեր խաղի վրա։ Ունենք մեր ծրագիրը, և հուսով եմ՝ կկարողանանք այն լիովին օգտագործել վաղը։ Կներդնենք բոլոր ուժերը խաղադաշտում ու կխաղանք այն ֆուտբոլը, որը մենք ենք ուզում, և հաստատ խնդիրներ կստեղծենք հակառակորդի համար։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։