Պայթյուն Դիարբեքիում, կան վիրավորներ
Reuters գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր քաղաքում ականապատված մեքենա է պայթեցվել, անվտանգության ծառայությունների հաղորդմամբ, կա 14 վիրավոր, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և ոստիկաններ:
Թուրքիայի քրդաբնակ արևելքի ամենամեծ քաղաքը՝ Դիրաբեքիրը, վերջին շրջանում դարձել է երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և կառավարական զորքերի բախումների թատերաբեմ: