Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվել
Հասարակություն

44-օրյայի զեկույցը ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան. «Սիվիլնեթ»

2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի Ազգային ժողովի առաջին բաժին, որի գործառույթների մեջ է մտնում ԱԺ-ում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը, գաղտնիության ռեժիմի ապահովումը, գաղտնի փաստաթղթերի հաշվառումը, արխիվացումը և այլն։ Այս մասին հոկտեմբերի 6-ին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ զեկույցին կարող են ծանոթանալ միայն այն պատգամավորները, որոնք ունեն համապատասխան գաղտնիության թույլտվություն, գրել է Civilnet-ը:

Մինչ այդ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս հայտարարել էր, որ զեկույցը ներկայացվելու է ԱԺ լիագումար նիստին, և հանրությունը հնարավորություն է ունենալու ծանոթանալ դրա ոչ գաղտնի համարվող որոշ հատվածներին։

Ինչո՞ւ 44-օրյայի զեկույցը չներկայացվեց լիագումար նիստին

ԱԺ կանոնակարգի օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովը պարտավոր է իր գործունեության արդյունքով ստեղծված զեկույցը ներկայացնել ԱԺ նախագահին, որից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն քննարկվում է ԱԺ-ի հերթական նիստում։

Իսկ կանոնակարգի 20-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկարաձգվել երկու անգամ՝ մինչև 6-ական ամսով։ 2022-ի փետրվարին ստեղծված հանձնաժողովի ժամկետն այս ընթացքում երկու անգամ վեց ամսով երկարաձվել է՝ 2022-ի հոկտեմբերին և 2023-ի մայիսին։

Զեկույցի ներկայացման ձգձգման հետ կապված լրագրողները վերջին երկու տարիներիներին պարբերաբար հարցեր էին ուղղում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Արդյունքում հանձնաժողովի ստեղծումից ավելի քան 3,5 տարի անց՝ 2025-ի սեպտեմբերի 3-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ սեպտեմբերի 3-ին զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին։

Միևնույն ժամանակ, նույն օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են, եթե զեկույցը չի ներկայացվել ԱԺ-ի քննարկմանը մինչև լիազորությունների ժամկետն ավարտվելը։

Ստացվում է, որ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սպառվել է 2023-ի հոկտեմբեր-նոյեմբերին՝ դեռ երկու տարի առաջ, սակայն զեկույցը ներկայացվել է ԱԺ նախագահին վերջերս։

Թեև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար հայտարարել է, որ զեկույցը պետք է ներկայացվի ԱԺ լիագումար նիստերին, սակայն պարզվում է՝ զեկույցը լիագումար նստաշրջան մտցնելու իրավական հիմքեր չկան, քանի որ ժամկետներն ավարտվել են։ Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր լրագրողներին 2025-ի հոկտեմբերի 1-ին՝ պնդելով, թե կարող են խորհրդարանում հանրային լսումներ կազմակերպել՝ «որոշվելու է անել մաքսիմալը, որը որ հնարավոր է՝ հանրային դարձնելու համար»։

Այնուամենայնիվ, արդեն հաջորդ օրը Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց թե տեղի են ունենալու փակ լսումներ, և զեկույցը ներկայացվելու է այդ ձևաչափով։ Սակայն զեկույցը չքննարկվեց ո՛չ լիագումար, ո՛չ փակ նիստում, ո՛չ էլ հանրային լսումների ձևաչափով։

Փոխարենը զեկույցն ուղարկվեց խորհրդարանի առաջին բաժին։

#CivilNetCheck-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը հստակեցրեց, որ առաջին բաժին ուղարկվելուց հետո հանրային լսումներ կազմակերպելու թեման ևս փակվել է։ Բացի այդ, պատգամավոր Անդրանիիկ Քոչարյանի խորհրդական Փայլակ Առաքելյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնել է, որ այն ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան։

Նախկինում արված հայտարարությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2023-ին, քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելիս, նշել էր, որ հանրային լավագույն շահը ենթադրում է 44-օրյա պատերազմի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ հանրային շարունակական հաղորդակցություն։

2024-ի ապրիլի 12-ին Անդրանիկ Քոչարյանը News.am-ի հետ զրույցում ասել էր, որ զեկույցը ներկայացնելուց հետո այն ամբողջ ծավալով կտնօրինեն համապատասխան կառույցները՝ անվտանգության մարմինները, գլխավոր դատախազությունը և պետական ինստիտուտները, իսկ բաց մասը հասանելի կլինի բոլորին։

2024-ի սեպտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցը կուղարկվի ԱԺ նախագահին՝ փակ նիստում քննարկելու նպատակով։ Սակայն վստահեցրել էր, որ հանրությանը կներկայացվեն եզրակացության որոշ հատվածներ։

«Եզրակացության իմ ելույթի ինչ-որ հատվածներ անպայման դուք կլսեք, բայց ամբողջ ծավալով, ենթադրում եմ, որ՝ ոչ, որովհետև այնտեղ կա գաղտնիություն պարունակող այնպիսի տեղեկատվություն, որը տարիներ է պետք, որպեսզի այդ տեղեկատվությունը բացվի»,- ասել էր Քոչարյանը։

Այսպիսով՝ թեև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորումից ի վեր բազմիցս հայտարարվել էր, որ զեկույցը կներկայացվի ԱԺ լիագումար նիստին և դրա որոշ հատվածներ կհանրայնացվեն, ի վերջո փաստաթուղթն ուղարկվեց խորհրդարանի առաջին բաժին։ Այն այժմ հասանելի է միայն այն պատգամավորներին, որոնք ունեն գաղտնիության համապատասխան թույլտվություն։