Ռուզաննա Եղնուկյանը կրկին հոսպիտալացվել է
Երեւանի Մաշտոցի պուրակի դիմաց մարտի 24-ին ոստիկանների հետ բախման ընթացքում գլխի շրջանում վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց: Newspress.am-ի հետ զրույցում ասաց նրա ամուսին Կարո Եղնուկյանը, ով մանրամասնեց, որ կինը գլխացավեր ունի, սրտխառնոց, թուլություն:
Կարո Եղնուկյանը հիշեցրեց, որ կինը այդ վիճակում է հայտնվել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով: