Գևորգ Պապոյանը փորձել է պաշտպանել Փաշինյանին, թե՝ Նիկոլը ճիշտ էր, Պուտինն է սխալվել (տեսանյութ)
ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության վերաբերյալ տարբեր թվերից էին խոսում։
«Հիմա մեր ու Հայաստանի միջև որքա՞ն է ապրանքաշրջանառությունը բարձրացել», - հետաքրքրվել էր Պուտինը։
«Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար է», – պատասխանել էր Փաշինյանը։
«Ո՛չ, ավելին է»,- հակադարձել էր ՌԴ նախագահը։
Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե անցած տարի մոտ 9 միլիարդ էր, իսկ Պուտինն էլ պնդել էր, թե՝ ավելի շատ է, ապա անվրդով ավելացրել, թե՝ լավ, կարևոր չէ։
Նիկոլ Փաշինյանին փրկելու համար իրեն առաջ է նետել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա թվեր է հրապարակել և նշել, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փաստեր է հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ թվեր է ներկայացրել։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ են»,- նշել է Պապոյանը։