Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվել
Հասարակություն

Ղազարավան համայնքի նախկին ղեկավարի կողմից համայնքին պատճառված վնասը վերականգնվել է՝ 10,5 մլն դրամ

Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2011-2021թթ. ընկած ժամանակահատվածում Ղազարավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, համայնքին պատկանող՝ 0.1333 հա, 0.3670 հա, 0.2887 և 9.750 քմ մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողատարածքները մատչելի պայմաններով ձեռք բերելու և դրանց պատկանելությունը թաքցնելու հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2018 թվականին կազմակերպել և անցկացրել է ձևական աճուրդներ:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ձևական աճուրդների արդյունքում ձեռք բերված հողատարածքները հետագայում այլ անձի անունով անվանափոխելու շուրջ համայնքի ղեկավարը պայմանավորվածություն է ձեռք բերել իր ընկերոջ և ազգականի հետ, ովքեր մասնակցել են աճուրդներին և ճանաչվել հաղթող: Այնուհետև համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կազմվել են իրականում չկայացած աճուրդների վերաբերյալ կեղծ արձանագրություններ, որոնց հիման վրա համայնքի ղեկավարը հողամասերը վաճառել է իբր հաղթող ճանաչված՝ վերը նշված երկու անձանց՝ անշարժ գույքերը դուրս բերելով համայնքի գույքային ֆոնդից:

Այնուհետև համայնքի ղեկավարը, ցանկանալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռքբերված և փաստացի իր կողմից տնօրինվող հողատարածքների իրական բնույթն ու ծագման աղբյուրը, դրանցից 0.3670 հա և 0.2887 քմ մակերեսներով հողատարածքները՝ ձևական աճուրդով ձեռք բերվելուց շուրջ 20 օր անց կատարված առուվաճառքի պայմանագրերով օտարել է տարբեր անձանց, իսկ 0.1333 հա մակերեսով հողատարածքը 2022 թ. կնքված ձևական առուվաճառքի պայմանագրով փոխանցել է իր ընտանիքի անդամին: Հետագայում 9.750 քմ մակերեսով հողատարածքը 2019 թ. սեպտեմբերին բաժանել է հինգ մասերի, որոնցից չորսը նվիրատվության պայմանագրերով փոխանցվել են իր մտերիմներին, իսկ մնացած՝ մեծ մակերեսով հողատարածքը ձևական առուվաճառքի պայմանագրով փոխանցվել է իրեն, որի արդյունքում պաշտոնատար անձը փաստացի ձեռք է բերել հիշյալ հողամասերը տնօրինելու և օգտագործելու հնարավորություն:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի օժանդակությամբ 2006 թ. ձևական աճուրդների միջոցով 6800 քմ և 35.000 քմ հողատարածքներ են  օտարվել նաև նրա հոր կողմից, ով նշված ժամանակահատվածում  զբաղեցրել է նույն համայնքի ղեկավարի պաշտոնը:

Արդյունքում՝ համայնքի հաշվեկշռից դուրս են բերվել և հետագայում հոր ու որդու փաստացի տնօրինմանն անցել ընդհանուր 59.440 քմ մակերեսով հողատարածքներ, որոնցից որպես պետությանը պատճառված վնաս համայնքի նախկին ղեկավարը պատրաստակամություն է հայտնել համայնքին վերադարձնել 43.257 քմ մակերեսով հողատարածքը, իսկ մնացած հողատարածքների մասով պետական բյուջե վճարել է դրանց շուկայական արժեքները՝ 10.520.000 ՀՀ դրամ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ղազարավան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 190-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա վերաբերյալ քրեական  վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: