Պակիստանը nչնչացրել է կառավարական զորքերի վրա հարձակված 30 աhաբեկչի
Պակիստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են 30 զինյալի, որոնք մասնակցել են Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող պակիստանյան ռազմական ավտոշարասյան վրա հարձակմանը:
Reuters-ը հաղորդում է, որ զորքերի վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին։
Խայբեր-Պախտունխվա նահանգի Օրակզայի շրջանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է ինը զինվոր և երկու սպա:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են Պակիստանի թալիբները: