Բաքուն և Մոսկվան փոխանակվել են կալանավորներով
«Սպուտնիկ Ազերբայջան»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը, որը ձերբակալվել էր Բաքվում, ազատ է արձակվել։
«Կոմերսանտ»-ին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Ռուսաստանն, իր հերթին, ազատ է արձակել Ռուսաստանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկին։ Ազատ արձակված քաղաքացու անունը չի հրապարակվում։