Լուկաշենկոն Դուշանբեում ծաղրել է Փաշինյանին
Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծաղրել է Նիկոլ Փաշինյանին, որը նստած է եղել Իլհամ Ալիևի կողքին։
Բելառուսի առաջնորդը, դիմելով իր ադրբեջանցի գործընկերոջը, ժպիտով ասել է. «Իլհամ Հեյդարովիչ, դու երեկ անհանգստանում էիր, ասում էիր, որ նա չի գա։ Բայց ես ասացի. Նիկոլ Վովաևիչը առանց մեզ ոչ մի տեղ չի կարող գնալ»։
Փաշինյանը հակադարձել է և ասել. «Ի՞նչ նկատի ունեք, որ ես չե՞մ գա»։