Նուբարաշենի աղբավայրում սկսված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում (տեսանյութ)
Այսօր գիշերը կրկին հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։ Հսկայական թունավոր ծխի սյունը երևում է մի քանի տասնյակ կիլոմետրից։ Շրջակայքի բնակիչները հայտնում են, որ աղբավայրը միշտ էլ ծխում է և գիշերը բարձրացած քամին նպաստել է հրդեհի բռնկմանը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ակտիվորեն պատրաստվում է Էրեբունի Երևան տոնակատարությանը, կենտրոնի փողոցներն է լվացնում, դեպի «Էրեբունի» ամրոց ճանապարհն է գիշեր-ցերեկ ասֆալտապատում, իսկ երևանցիների և շրջակա բնակավայրերի բնակիչների առողջությունն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը պատասխանատուների համար երկրորդական է
շ