ԵԱՀԿ-ում ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, թե՝ Մեղրին պատկանում է Ադրբեջանին (տեսանյութ)
«ԵԱՀԿ-ում երեկ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի սանձարձակությունը գերազանցեց յուր դիկտատորին ու արդեն Մեղրին էլ հայտարարեցին ադրբեջանական»,-այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի ղեկավար Գայանե Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լիագումար համաժողովը
ԵԱՀԿ լիագումար նիստին հայաստանցի ներկայացուցիչն արձագանքել է ադրբեջանցուն՝ հիշեցնելով, որ Հայաստանի ամենահարավային քաղաքաղը երբեք, պատմական ոչ մի շրջանում չի եղել Ադրբեջանի վերահսկողության ներքո։
«Այսօրվա թեման խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի խնդիրներն էին եւ բնականաբար անդրադարձել եմ կրկին հայ գերիների հարցին, բայց նաեւ Ալիեւի, շարունակաբար կրկնվող, զավթողական խոսույթներին` այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի եւ, այսպես կոչված, արեւմտյան ադրբեջանի մառազմին»,-գրել է նա ֆեյսբուքյանիր էջում ու կից հրապարակել ելույթի տեսանյութը։