Տեսական և գործնական փուլի համար ամեն բան պատրաստ է, անձամբ համոզվեցի․ Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության ազգային ինստիտուտում հետևել է անցումային անհատական լիցենցիայի տրամադրման նպատակով անցկացվելիք կենտրոնացված քննության կազմակերպման և իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքին։
Այս մասին սոցցանցի իր էջում նախարարը գրել է.
«Վաղը կլինիկական օրդինատորների առաջին թեստային քննությունն է:
Տեսական և գործնական փուլի համար ամեն բան պատրաստ է, անձամբ համոզվեցի:
Այս օրերին բազմաթիվ օրդինատորներ արդեն իսկ եկել և օգտվել են փորձնական քննություն հանձնելու հնարավորությունից:
Մաղթում եմ հաջողություն և մինչև հանդիպում, սիրելի´ ուսանողներ»: