Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվել է AZAL ինքնաթիռի վթարը
Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը իրավական գնահատական կտա AZAL ինքնաթիռի վթարի հետ կապված բոլոր պաշտոնյաների գործողություններին։
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է նման ողբերգական դեպքերում՝ փոխհատուցում ապահովելու համար։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ինքնաթիռի վթարի պատճառները պարզ է դարձել միջադեպի մանրակրկիտ վերլուծությունից հետո։
Պուտինն Ալիևին ասել է, որ AZAL ինքնաթիռի վթարի շուրջ ստեղծված իրավիճակը վերջնականապես լուծելու համար ժամանակ է պետք։