Դիտահորում գազի արտահոսքից թունավորվածներից մեկի վիճակը ծանր է
Այսօր Երևանի «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, շմոլ գազից թունավորման ախտանիշներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել քաղաքացիներ 22-ամյա Վալերի Սիմոնյանը, 25-ամյա Հայկ Սարգսյանը, 63-ամյա Սուրեն Ազիզյանը, 59-ամյա Բաբկեն Առաքելյանը, 24-ամյա Էդուարդ Նազարյանը և 31-ամյա Վոլոդյա Տոնոյանը:
Բժշկական կենտրոնից newspress.am-ի տեղեկացրեցին, որ 25-ամյա Հայկ Սարգսյանի վիճակը կայուն ծանր է: Մյուս քաղաքացիների վիճակը գնահատվում է նորմալ, մինչև երեկո նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից: ԲԿ-ում թույլ չեն տալիս նկարահանումներ կատարել, և տուժածներից որևէ մեկի հետ զրուցել պատճառաբանելով, որ տնօրենը տեղում չէ, նկարահանման թույլտվությունը իր կողմից պետք է տրվի:
Նշենք նաև, որ մեր տեղեկություններով, բացի ստացիոնար բուժում ստացողներից, հիվանադանոցում օգնություն է ցուցաբերվել նաև հինգ այլ տուժածի: