Ադրբեջանն անտուն մարդկանց է ուղարկել բնակվելու օկուպացված Արցախի Ակնայի շրջան
Ադրբեջանն օկուպացված Արցախի Ակնայի շրջան է ուղարկվել բնակվելու ադրբեջանցի անտունների նոր խմբաքանակ:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այս փուլում Ակնա է ուղարկվել է 28 ընտանիք (112 մարդ)։ Վերջին մեկ շաբաթում Ակնայի շրջան է ուղարկվել մոտ 80 անտուն ընտանիք:
Հավելենք, որ Ադրբեջանն Ակնայի շրջանում անտուններով բնակեցումը հատկապես մեծ ծավալների է հասցրել ամբողջ 2025 թվականի ընթացքում: